Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին ասվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Դրանում այլ մանրամասներ չհաղորդելով միայն նշվում է, որ քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր: