ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինային աջակցելու համար ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու ծրագրին, X-ի էջում կատարած գրառման մեջ հայտնում է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
Նրա խոսքով՝ նման որոշումը թույլ կտա Ուկրաինային 2024 թվականին ստանալ մինչեւ երեք միլիարդ եվրո, որի 90%-ը կուղղվի երկրի ռազմական կարիքներին։
https://x.com/JanLipavsky/status/1792844796890955942?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1792844796890955942%7Ctwgr%5E8ecde61cdfcf844291bb425156740d2eb15f2b85%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.svoboda.org%2Fa%2Fsovet-es-odobril-plan-podderzhki-ukrainy-zamorozhennymi-rossiyskimi-aktivami%2F32957450.html
«Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիվ պատերազմով պատճառված վնասի համար»,- հավելել է նախարարը։
Եվրամիությունում սառեցված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների մոտ 2/3-ը, որոնց մեծ մասը կառավարվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայի կողմից։
Ըստ Bloomberg-ի՝ ԵՄ-ի ծրագիրը ենթադրում է փետրվարի 15-ից հետո ստացված եկամուտների փոխանցում Ուկրաինա։ Մինչեւ այս ամսաթիվը ստացված միջոցները կպահվեն բելգիական Euroclear դեպոզիտարիայում՝ ցանկացած ռիսկ ծածկելու համար, որը կարող է կապված լինել նաեւ Ռուսաստանի դատական հայցերի հետ։
Ակնկալվում է, որ ակտիվներից ստացված եկամուտները կազմելու են մոտ 5 միլիարդ եվրո, իսկ Ուկրաինան մեկ տարվա ընթացքում օգնություն կստանա երկու անգամ: