Իրանի Սահմանադրության պահպանության խորհուրդը հաստատել է հունիսի 28-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոյվելուց հետո։ Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։
«Պահպանության խորհուրդը համաձայնել է նախագահական ընտրություններն անցկացնել հունիսի 28-ին»,- ասել է նա IRIB հեռուստաընկերության եթերում։
Ավելի վաղ՝ մայիսի 20-ին Իսլամական Հանրապետության ընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին հայտարարել էր, որ Իրանի գործադիր իշխանության ղեկավարի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին։ Նրա խոսքով, սա կլինի տասնչորսերորդ նախագահական ընտրությունները երկրի պատմության մեջ։
Սահմանադրության պահպանության խորհուրդը վերխորհրդարանական մարմին է Իրանում, որը, բացի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորների կողմից ընդունված օրենքները սահմանադրականությանը համապատասխանելիությունը վերլուծելուց, պատասխանատու է ընտրություններում թեկնածուների հաստատման համար։
Այն նաեւ հաստատում է պետական գլխավոր պաշտոնների թեկնածուներին, այդ թվում՝ նախագահին: