Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։
Դրանում առանց այլ մանրամասներ հայտնելու միայն նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: