Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի զրույցը:
Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: