Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է կառավարությունը։
Նշվում է, որ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: