Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին կայացել է նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը։
APA գործակալության փոխանցմամբ հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի, առեւտրի եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերվող հարցեր։
Զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրների համապատասխան կառույցներին տրվելու են համատեղ համագործակցության ծրագրեր իրականացնելու հանձնարարականներ։