Ռուսական բանակը Հարավային ռազմական օկրուգում սկսել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման եւ օգտագործման գործնական պարապմունքով զորավարժությունների առաջին փուլը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը պարզաբանում է, որ այս փուլի շրջանակներում Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումները մշակում են «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի զինամթերքի ստացման, ինչպես նաեւ հրթիռակիր մեքենանաերի վերբեռնման եւ հրթիռների արձակման նախապատրաստման նպատակով արձակման վայերերի ուղղությամբ թաքուն տեղաշարժվելու գործողությունները:
Ռուսաստանի օդատիեզերական զորքերի ավիացիոն ստորաբաժանումներն էլ, իրենց հերթին, վարժանքների ժամանակ կմշակեն հատուկ մարտագլխիկներով «խոցման ավիացիոն միջոցների», այդ թվում «Կինժալ» գերձայնային հրթիռների կիրառմամբ գործողությունները եւ թռիչքը դեպի պարեկության վայր։
Պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ եւս մեկ անգամ նշել է, որ զորավարժություններն անցկացվում են «ի պատասխան Ռուսաստանի դեմ արեւմտյան առանձին պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների եւ սպառնալիքների»։
Զորավարժությունների նախապատրաստման մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբը հայտարարել էր դեռ մայիսի 6-ին։