ԵՄ անդամ չորս երկրներ՝ Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները եւ Շվեդիան, կոչ են անում ԵՄ ղեկավարությանը պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ, եթե այնտեղ ընդունվի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։
Ըստ The Financial Times-ի՝ սահմանափակող միջոցները, որոնց կիրառումը պահանջում են այս երկրները, ներառում են Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ առանց վիզայի ռեժիմի կասեցում, եվրոպական հիմնադրամներից միջոցների բաշխման սառեցում եւ թիրախային պատժամիջոցներ։
Պարբերականին դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ պատժամիջոցների հարցը նախատեսվում է քննարկել Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի վերջին։