Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական հողափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ։ Այս մասին գրել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով հանցիպման տեսագրությունը։
«Հանդիպում ունեցա Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ եւ փոխանցեցի ցավակցություններս ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Իչանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող անձանց հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
Ժամանելուց հետո Մեհրաբադ օդանավակայանում վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահ Դավուդե Մանզուրը: