Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մայիսի 13-17-ը ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ: Այս մասին ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում:
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր: