Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բանակցային եղանակով սահման է վերարտադրել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա հաջողություն է համարում։
Նա նշել է, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանի ինքնիշխան տարածքի որեւէ հատված չի զիջվել, եւ երկրի ինքնիշան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում։
«Զիջումների մասին խոսակցությունները համարում եմ կատարելապես անընդունելի։ Եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահման, դա զիջում անվանելը առնվազն տրամաբանական չէ»,-ասել վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ սահմանազատման գործընթացով Հայաստանը դնում է «պետականության, ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման համար կարեւորագույն անկյունաքար», որը հանդիսանում է հենց «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է սկզբունքը»։