Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ստորագրել են «ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր»։ Այս մասին հայտնում են Տջիկստանի եւ Ադրբեջանի նախագահների մամուլի ծառայությունները։
Փաստաթուղթը ստորագրելուց հետո Ռախմոնն իրադարձությունն անվանել է պատմական։ «Այս որոշումն, իհարկե, նոր էջ է բացում մեր համագործակցության պատմության մեջ», — ասվում է Տաջիկստանի ղեկավարի մամլո հաղորդագրության մեջ: Նա նաեւ հավելել է, որ երկրները պետք է կանոնավոր քաղաքական երկխոսություն պահպանեն բոլոր մակարդակներում։
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք լավատեսորեն ենք տրամադրված տաջիկ-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների հարցում»,- ասել է Ռահմոնը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ ուշադրությունը հրավիրել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման շուրջ համագործակցության վար։
«Եվ, իհարկե, թեմաներից մեկը, որը մենք քննարկել ենք ձեզ հետ, համագործակցությունն է տրանսպորտի ոլորտում՝ հաշվի առնելով Տաջիկստանի եւ Ադրբեջանի տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների նոր հնարավորությունները։ Կարծում եմ՝ օգտակար կլինի միավորել ուժերը այս ուղղությամբ, ավելի սերտորեն համակարգել մեր քայլերը, քանի որ անդրկասպյան տրանսպորտային միջանցքը գնալով ավելի պահանջված է դառնում եվրոպական տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար։ Իսկ Ադրբեջանը, որպես կապող օղակ, մի երկիր, որը գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի հանգույցում, իր տրանսպորտային ենթակառուցվածքներով, իհարկե, այս հարցում կարեւոր դեր ունի»,-ասել է Ալիեւը։
Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունների մեջ, բացի հռչակագրից, պետությունների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել են համագործակցության եւս 13 փաստաթուղթ, այդ թվում՝ համաձայնագրեր կառավարությունների միջեւ միգրացիայի, արդյունաբերական սեփականության պաշտպանության եւ տեխնիկական տեղեկատվության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Հուշագրեր են ստորագրվել նաեւ թվային առեւտրի ոլորտում համագործակցության, արդյունաբերության, արդարադատության, շրջակա միջավայրի պաշտպանության, հակամենաշնորհային քաղաքականության, արտահանման եւ հաշվապահական պալատների ոլորտներում երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ փոխըմբռնման մասին։
Հիշեցնենք, որ Ռախմոնը պետական այցով Բաքու է ժամանել մայիսի 22-ին։