Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի երեկոյան վերադառնալով Իրանից, որտեղ մասնակցել է նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ սգո արարողությանը, վրացական հանրային հեռուստատեսության եթերում ասել է, որ անհրաժեշտ է համարում «Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի դեօլիգարխիզացիայի» իրկանացումը։
Նա նշել է, որ իր գնահատմամբ հենց այդ «օլիգարխիկ ուժերն» են, ինչպես նաեւ «գլոբալ պատերազմական կուսակցություննեը», որոնք ձգտում են, իր բնութագրմամբ, «Վրաստանի ուկրաինացման», այսինքն՝ Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ նրա ներքաշման։
Կոբախիձեն վստահ է, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի վրա ազդեցություն ունի հենց «պատերազմի գլոբալ կուսակցությունը» է, որը խոչընդոտում է «Վրաստանի հարաբերությունների զարգացմանը այդ սուբյեկտների հետ», մինչդեռ Թբիլիսին շահագրգռված է թե՛ Վաշինգտոնի, եւ թե՛ Բրյուսելի հետ սերտ համագործակցությամբ։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը պետք է ընտրություն կատարի․ կա՛մ «հանձնվել պատերազմի գլոբալ կուսակցությանը», հաշտվել Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության իշխանության գալու եւ «Վրաստանի համար Ուկրաինայի ճակատագրի» հետ, կա՛մ դիմադրել։ Կոբախիձեն նման դիմադրությունը համարել է «անհրաժեշտություն»։
Վարչապետի հայտարարությունները, որոնք արվել են Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի քննադատության համատեքստում, առաջացրել են ընդդիմադիր ուժերի դժգոհություններին։
Վրաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Լեւան Բերձենիշվիլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ վրացական իշխանությունները «խափանվել են» եւ փորձում են «աշխարհում բոլորին թշնամիներ հայտարարել՝ Վրաստանի համար միայն մեկ «բարեկամ» ճանաչելով՝ Վլադիմիրին Պուտինին»։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կոնգրեսում լսումների ժամանակ կարծիք էր հայտնել, որ խորհրդարանի կողմից երեք ընթերցմամբ ընդունված եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից վետո դրված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը «վերաշարադրվել է Ռուսերենի դասագրքից»։
Վրաստանի խորհրդարանը ծրագրում է մայիսի 28-ին կայանալիք լիագումար նիստի ժամանակ չեղարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օրենքի վրա, որն ընդդիմությունն անվանում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի անալոգ։