Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, եւ հաջողություն մաղթել կարեւոր առաքելության ընթացքում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցության հեռանկարները:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: