Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզելերի գլխավորած պատվիրակությունը Երասխի շրջանում հանդիպում է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ասվում է ԵՄ առաքելության X-ի գրառման մեջ։
«Պատիվ է հյուրընկալել Լյուքսեմբուրգի պատվիրակությանը՝ Կլոդ Վիզելերի գլխավորությամբ, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահին։ Հյուրերը միացան Երասխի տարածքում գտնվող պարեկային խմբին՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար»,-ասում է գրառման մեջ: