Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 16-ից հետո երկրորդ անգամ է այցելել Խարկով, որտեղ ռուսական բանակի սկսած նոր հարձակողական գործողություններից հետո ստեղծված իրադրությունը ուկրաինական կողմը անվանում է «բարդ»։
«Այսօր Խարկովում եմ։ Խորհրդակցություն եմ անցկացրել շրջանում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ»,-գրել է Ուկրաինայի նախագահը իր տելեգրամյան ալիքում եւ հավելել, որ «լսել է շրջանի մասնավորապես Վոլչանսկի ուղղությամբ պաշտպանական գործողությունների եւ վնասված էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման մասին զեկույցներ»։
Նախորդ անգամ Զելենսկին Խարկով էր ժամանել մայիսի 16-ին՝ այնտեղ հրավիերլ էր գլխավոր հրամանատարի շտաբի խորհրդակցություն, որի ընթացքում այս ուղղությունն անվանել էր «չափազանց բարդ, բայց ընդհանուր առմամբ վերահսկելի»։
Կիեւը խոստովանում է, որ իրավիճակը շրջանում լարված է ուկրաինական կողմի համար։ Մայիսի 14-ին Գլխավոր շտաբը հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերը ստիպված են եղել «շարժվել ավելի շահեկան դիրքեր» Վոլչանսկի եւ Լուկյանցի շրջանում։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր Խարկովի շրջանի որոշ բնակավայրեր վերահսկողության տակ վերնցելու, իսկ մայիսի 14-ին՝ ուկրաինական բանակի պաշտպանության խորքեր «շարունակվող առաջխաղացման» մասին։