Ինչպես հայտնի երգում էր ասվում․ «ու հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ», բայց թե ինչքան գումար է անհրաժեշտ այդ վերջին զանգը հնչեցնելու եւ լսելու համար երգում կարծես չի ասվում։
Վերջին զանգ․ օր, երբ վերաջապես հրաժեշտ ես տալիս դպրոցին, բայց դե ինչպես հայտնի ժողովրդական խոսքն էր ասում՝ չկա բարիք առանց չարիք։
Հիմա բացատրեմ, թե ինչու եմ բողոքում։
Վերջին զանգը նշանակալի եւ հուզական լինելուց զատ, ունի նաեւ ծախսերի մեծ ցուցակ։ Գրեթե ամեն տարի ծնողները բողոքներով զանգում են ԿԳՄՍ նախարարություն։
Կան պարտադիր եւ ոչ այնքան պարտադիր ծախսեր։ Պարտադիր ծախսերից են.
- Վինետկա,
- Զանգերի տեսքով կրծքանշաններ,
- Ծաղիկներ — տնօրենին, փոխտնօրենին, դասղեկին, ուսուցիչներին․․․
- Տորթ եւ ֆուրշեթ։ Դե տոն ա, նշում են, պետք ա…
- Պահը ֆիքսելու համար էլ վարձում են Լուսանկարիչ եւ/կամ վիդեոօպերատոր
- Վերջում էլ դահլիճի զարդարանքներ։
Ոչ պարտադիր ծախսերից են.
- Դասղեկին ու տնօրենին նվեր, դրանք շատ հաճախ դառնում են պարտադիր ծախս։
- Երբեմն շրջանավարտները կարում կամ գնում են միանման հագուստ։
- Ու եթե շատ հարուստ են լինում սցենարի համար էլ են գումար հավաքում։ Դե կամ էլ դասղեկն է գրում։
Այս ծախսերի ընդհանուր գումարը պարզելու համար, որոշեցինք ճշտել, թե որքան գումար են հավաքում գյուղի, մայրաքաղաքի ծայրամասի եւ կենտրոնի դպրոցներում։
Գյուղի դպրոցի աշակերտուհին մեզ պատմեց, որ հավաքում են 45.000 դրամ, որի մեջ մտնում են նախորդիվ թվարկած պարտադիր ծախսերը, ինչպես նաեւ ընդհանուր հավաքված գումարից 50.000 դրամ նվիրելու են դասղեկին, իսկ 30.000 դրամ տնօրենին։ Նաեւ ասաց, որ իրենց դասարանում 18 աշակերտ է սովորում եւ պարզ մաթեմատիկական հաշվարկը հուշում է, որ ընդհանուր ստացվում է 810.000 դրամ։
Ծայրամասերի դպրոցներից մեկում վերջին զանգին սկսել էին պատրաստվել դեռ հունվարից։ Աշակերտներից մեկի ծնողը պատմեց, որ հունվարից մինչեւ մայիս ամեն ամիս 10 հազար դրամ են հավաքում։ Հինգ ամիսում՝ 50 հազար։ Քսաներկու աշակերտի դեպքում ընդհանուր ստացվում է 1100000 դրամ։
Իսկ կենտրոնի դպրոցի աշակերտներից մեկը պատմեց, որ ոչնչի համար գումար չեն խնայել եւ հավաքել են 80 հազար դրամ։ 24 աշակերտի դեպքում ստացվել է 1920000 դրամ։
Էս վեցանիշ, երբեմն յթթանիշ թվերն ակամա ինձ մի երգ են հիշեցնում։
Ամփոփելով ասեմ, որ այս խնդիրը դեռ երկար ժամանակ կլինի։ Նախարարությունը կարծես ձեռքերը լվանում է, ասելով, որ իրենք կապ չունեն, ծնողներն են որոշում՝ որքան գումար հավաքել:
Աստղիկ Հովհաննեսով