Մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնը (ՄԱՌՀԿ) մշտական կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ հանրապետությունում տեղի ունեցած հեղեղումների ֆոնին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«ՄԱՌՀԿ ղեկավարությունը մշտական կապի մեջ է ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաեւ Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումների հետեւանքների արագ վերացման շտաբի հետ։ Երեւանում ՌԴ դեսպանատունը եւ Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ լրացուցիչ օգնություն ցուցաբերելու եւ տուժածների շարքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին նույնականացնելու նպատակով»,-ասվում է Զախարովայի հայտարարության տեքստում։