Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի եւ արդարադատության նախարարությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են, որ «Թալիբան» շարժումը կարող է հանվել արգելված կազմակերպությունների ցանկից։ Այդ մասին TACC-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ասիական երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։
Ինչպես նշել է դիվանագետը, դիրքորոշումը փոխանցվել է այլ գերատեսչությունների հետ համաձայնությամբ։
Քաբուլովը նաեւ նշել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը «դրական» դիրքորոշում ունի այս հարցում։
«Դա անհրաժեշտ է։ Առանց սրա՝ ճանաչման մասին խոսելը վաղաժամ կլինի։ Ուստի այս հարցը շարունակում է ուսումնասիրվել։ Բոլոր նկատառումները զեկուցվել են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Սպասում ենք որոշման կայացմանը»,-նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանի Դաշնության կողմից թալիբների կառավարության ճանաչումը շատ ավելի մոտ է դարձել, քան երբ նրանք իշխանության եկան Աֆղանստանում 2021 թվականին։