Ադրբեջանի հետ երկկողմ եւ բարիդրացիական հարաբերությունների խորացումը Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթությունն է։ Այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Հանրապետության առթիվ ուղարկված շնորհավորական ուղերձում։
«Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված փոխվստահության եւ աջակցության սկզբունքների վրա, դրական ազդեցություն է ունեցել մեր երկրների միջեւ հարաբերությունների դինամիկայի ամրապնդման վրա։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կամրապնդվի ապագայում եւ կնպաստի տարածաշրջանում բարգավաճման եւ կայունության ապահովմանը»,- ասված է վարչապետի նամակում։