Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Մադրիդ։ Սա նրա առաջին այցն է Իսպանիա։
Ուղեւորությունը նախատեսված էր մայիսի 17-ին, սակայն այն հետաձգվել էր 10 օրով՝ մայիսի կեսերին Խարկովի մարզում ռուսական հարձակման մեկնարկի պատճառով, որը բավականին բարդացրել է ճակատում տիրող իրադրությունը։
Մադրիդի օդանավակայանում Զելենսկիին անձամբ դիմավորել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը։
Ուկրաինայի նախագահի սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակվել օդանավակայանից։ Հրապարակվել է նաեւ հանդիպման տեսանյութը։
Նշվում է, որ միապետը հազվադեպ է օդանավակայանում դիմավորում օտարերկրյա հյուրերին։ Վերջին անգամ Ֆիլիպ VI-ը այս ձեւով հանդիպել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին 2022 թվականի հունիսին։