Ստորգետնյա աղբյուրներից ստացվող ջրի որակը, ինչպիսիք են աղբյուրները եւ հորերը, կարող է վատթարանալ հեղեղումների ժամանակ: Դրա հետեւանքով մեծանում է վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը, մասնավորապես՝ մանրէային աղիքային վարակներ եւ վիրուսային վարակներ: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնում են, որ շատ աղիքային վարակներ սկսվում են յուրահատուկ ախտանշաններով՝ փսխում, սրտխառնոց, որովայնացավ, փորլուծություն, ջերմություն, դող, թուլություն, քրտնարտադրություն:
Նշված վարակներից խուսափելու համար հեղեղի ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ.
- չօգտագործել ջրհեղեղի ջուրը կենցաղային նպատակներով,
- խմելու եւ կերակուր պատրաստելու համար օգտագործել միայն շշալցված ջուր,
- հարակից տարածքները եւ տունը մաքրելիս կրել ձեռնոցներ,
- պահպանել ձեռքերի հիգիենան,
- մրգերը, հատապտուղները եւ բանջարեղենը մանրակրկիտ լվանալ շշալցված ջրով,
- չլողանալ ջրհեղեղի ջրերում,
- թույլ չտալ երեխաներին խաղալ ջրհեղեղի գոտիներում կամ օգտագործել այդ ջրով աղտոտված խաղալիքներ՝ առանց դրանք նախապես ախտահանելու,
- հնարավորության դեպքում օգտագործել միանգամյա օգտագործման սպասք, բազմակի օգտագործման սպասքը մանրակրկիտ լվանալ լվացող միջոցներով, շշալցված ջրով կամ եռացրած ջրով,
- մաքուր սպասքն ու իրերը պահել փակ, միջատներից և կրծողներից պաշտպանված, աղտոտված ջրից հեռու,
- թույլ չտալ կենցաղային աղբի կուտակում,
- ջրհորները, արտաքին զուգարանները եւ հորերը մշակել ախտահանիչներով,
- խուսափել վայրի կենդանիների հետ շփումից,
- եթե կենդանի կրծողների (կամ նրանց դիակներ) կամ գյուղատնտեսական կենդանիների դիակներ եք գտնում, ձեռքով չդիպչել, չգցել ընդհանուր աղբամանների մեջ, անմիջապես տեղեկացնել մասնագիտացված ծառայություններին։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: