Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այդ երկրի արտգործնախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին եւ մենք հուսով ենք, որ այն դրական կլինի ողջ տարածաշրջանի անվտանգության եւ բարգավաճման համար» ,-ասել է Բայրամովը։
Նրա խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի որոշակի հատվածի սահմանազատման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը եւ կատարված աշխատանքը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ։
Պակիստանի արտգործնախարարն էլ իր հերթին նշել է, որ Իսլամաբադը գնահատում եւ աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը։