Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամներին լայնածավալ հարձակումից պաշտպանելու համար, Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կարող են տրամադրել հակաօդային պաշտպանության միջոցների 5%-ից պակասը, գրում է բրիտանական Financial Times պարբերականը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներքին հաշվարկներն ու աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետներից մեկը օդային եւ հրթիռային հարձակումներից պաշտպանությունն անվանել է «Արեւելյան Եվրոպան ներխուժումից պաշտպանելու ծրագրի հիմնական մասը» եւ հավելել. «Եվ մենք հիմա դա չունենք»: ՆԱՏՕ-ի մեկ այլ դիվանագետ էլ պարբերականին ասել է, որ հակաօդային պաշտպանությունը «բացված ամենամեծ անցքերից մեկն է», որը հնարավոր չէ հերքել։
Ինչպես նշում է FT-ն, Մեծ Բրիտանիայի կառավարության 2023 թվականի պաշտպանունակության դիտարկման մեջ վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ խնդիրը եւ հրատապը ներկայացվել է օդային հարձակման դեմ պաշտպանությունը։
Ավելի վաղ՝ մայիսին Լեհաստանը եւ Հունաստանը Եվրահանձնաժողովին կոչ էին արել աջակցել համաեվրոպական ՀՕՊ համակարգի մշակմանը եւ հնարավոր ֆինանսավորմանը: Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ կաջակցի առաջարկին։ ֆոն դեր Լեյենին ուղարկված նամակում Հունաստանի եւ Լեհաստանի վարչապետներ Կիրիակոս Միցոտակիսը եւ Դոնալդ Տուսկը ընդգծել էին, որ հակաօդային պաշտպանությունը Եվրոպայի «անվտանգության հիմնական խոցելի մասն է»:
«Ուկրաինական պատերազմը դասեր է տվել, որոնք մենք այլեւս չենք կարող անտեսել»,-ասվում էր Լեհաստանի եւ Հունաստանի ղեկավարների նամակում։
ՆԱՏՕ-ի պաշտոնյան ներկայացուցիչը Financial Times-ին ասել է, որ «պաշտպանության նպատակներն ու ծրագրերը դասակարգված են», սակայն հավելել է, որ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությունը «առաջնահերթություն է», որի «պաշարները նվազել են»:
«ՆԱՏՕ-ի պաշտպանական նոր ծրագրերը նաեւ զգալիորեն մեծացնում են հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության պահանջները քանակական եւ մարտական հնարավորությունների առումով»,-ասել է պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ երկրները ներդրումներ են կատարում հակաօդային պաշտպանության նոր հնարավորությունների, այդ թվում՝ կործանիչների արտադրության մեջ։ «Այնպես որ մենք վստահ ենք, որ Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի զսպողունակությունը մնում է ուժեղ»,-ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան: