Չի կարելի բաց թողնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման ներկայիս հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իզմիրում EFES 2024 զորավարժությունների շրջանակում կազմակերպված միջոցառման ժամանակ։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանն ավելի մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղությանը, եթե ազատվի արտաքին ուժերից եւ սփյուռքից ունեցած կախվածությունից։
«30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղի ազատագրումը պատմական հնարավորություններ է բացել տարածաշրջանում, որոնք պետք է օգտագործել: Հայ ժողովուրդը պետք է ապագան տեսնի ոչ թե դրսում բանաստեղծություն հորինողների, այլ այն հարեւանների հետ, ում հետ դարեր շարունակ ապրել է, հասկանա սա եւ լինի ավելի համարձակ»,-հայտարարել է Էրդողանը։