Մոսկվան Երեւանում ընթացող բողոքի ցույցերը դիտարկում է որպես Հայաստանի ներքին գործ, Ռուսաստանի Դաշնությունը նպատակաուղղված է բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանում քաղաքական գործընթացները մենք դիտարկում ենք որպես այս երկրի ներքին գործ»,- նշել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Մոսկվան նպատակաուղղված է լիարժեք բարեկամական կապերի զարգացմանը, որոնք դրսեւորվում են, Զախարովայի բնութագրմամբ, ակնթարթային «եղբայրական օգնության տեսքով, երբ հարեւան պետությունը հայտնվում է դժվարությունների մեջ»։