Ռուսաստանը Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերություններ է հաստատում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքերով Հարավային Կովկասում իրավիճակը «անհանգստացնող է»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը դա հիմնականում կապել է «արեւմտյան երկրների ապակառուցողական գործունեությամբ»։
«Այս մասին խոսում են Բաքվում, մենք էլ համապատասխան գնահատական ենք տալիս։ Արեւմուտքին անհրաժեշտ է ազդել իրադրության վրա։ Նրանց տեսանկյունից տարածաշրջանի երկրները չպետք է շփվեն, այլ պետք է թշնամանան միմյանց հետ։ Հարեւանները պետք է շահագրգռված լինեն անվերջ դիմակայությամբ, այլ ոչ թե տնտեսությամբ, առեւտուրով կամ ենթակառուցվածքներով։ Նրանց անհրաժեշտ է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից»,-ասել է Զախարովան։