Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները հրապարակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ քրեական գործով դատավճիռը։ Նա մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքների բոլոր 34 կետերով։ Սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը մեղավոր է ճանաչվում քրեական հանցագործություն իրականացնելու համար:
Մեղադրական վճռի հիման վրա դատավճիռը կհրապարակվի ավելի ուշ։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա հուլիսի 11-ին։ Այսպիսով, Թրամփը կարող է դատապարտվել ընտրություններից առաջ։ Նրան կարող է սպառնալ տուգանք, պայմանական պատիժ կամ փաստացի ազատազրկում։
Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգն հայտարարել է, որ դատավճիռը Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Թրամփին չի արգելում առաջադրվել նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններին կամ հաղթանակ տանելուց հետո ստանձնել պաշտոնը։
Մեղադրական եզրակացության կենտրոնանում են 2017 թվականին փաստաբան Մայքլ Քոհենին Թրամփի կատարած վճարումները։ Փոխանցումները ձեւակերպվել էին որպես օրինական վճարներ՝ փաստաբանական ծառայությունների դիմաց, բայց դրանք իրականում ուղղվել էին 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին լռության համար վճարելուն, ում հետ Թրամփը իբր հանդիպել էր 2006 թվականին:
Դատավարության ընթացքում մեղադրող կողմի 20 վկաների թվում էին Քոհենը եւ Դենիելսը, ինչպես նաեւ Trump Organization-ի հաշվապահները եւ հանրապետականների խոսնակ Հոուփ Հիքսը:
Թրամփը գործընթացն անվանել է քաղաքական, իսկ փոխանցումների մշակումը պարզ հաշվապահական սխալ։ Նա խոստացել է ցուցմունք տալ դատարանում, սակայն, վերջնարդյունքում, դա չի արել։