Ալմա-Աթայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին չի մասնակցում Հայաստանը։
Ավելի վաղ TACC-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը տեղեկացրել էր, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն դեմ չի լինի, եթե սահմանափակ ձեւաչափով որոշումներ ընդունվեն։
Միջոցառումն անցկացվում է Ղազախստանի նախագահության շրջանակներում։ Դրա մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտիներում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու խնդիրները, ինչպես նաեւ կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հետ կապված հարցեր։