Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցի էջում։
Հաղորդագրության համաձայն՝ նախարար Ֆիդանի ու Բլինկենի հանդիպումը տեղի է ունեցել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական համաժողովի շրջանակներում։
ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ քննարկման թեմաները եղել են Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու հնարավորությունները, Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, ինչպես նաեւ այնտեղ մարդասիրական օգնության ավելացման եւ տարածաշրջանային անկայունությունը կանխելու հետ կապված հարցերը։