Այս պահին Ալավերդիում են Հայաստանում տարբեր երկրների դեպանատների եւ միջազգային կազմակերպությունների 40-ից ավելի ներկայացուցիչներ։
Կառավարության եւ ՏԻՄ ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք շրջում են քաղաքի աղետից տուժած հատվածներում, ծանոթանում վնասված ենթակառուցվածքներին, կրթական եւ առողջապահական հաստատություններին ու բնակելի տներին։
Կառավարության եւ ՏԻՄ ներկայացուցիչները մանրամասնորեն նրանց ներկայացնում են բնակիչների խնդիրները եւ կրած վնասի չափը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։