Հայաստանը 14 անգամ ավելացրել է առեւտուրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում (ԵԱՏՄ), ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ 10-ամյակի կապակցությամբ «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Բացարձակապես բոլոր հինգ պետությունները շահում են Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից։ Առաջին հերթին ներքին սահմաններին մաքսային հսկողության բացակայության պատճառով։ Արտոնյալ հասանելիության շնորհիվ փոխադարձ առեւտրի ծավալը երկրաչափական աճ է գրանցել։ Օրինակ՝ Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը միության շուկա, Բելառուսն ու Ղազախստանը՝ ավելի քան երկու անգամ, Ղրղզստանը՝ եռակի»,-ասել է ՌԴ վարչապետը։