Մայիսի 26-ի աղետից հետո Ալավերդու բնակիչները շարունակում են մնալ հումանիտար եւ կենցաղային արտասովոր իրավիճակում։
Այսօր Դեբեդի ափերն իրար կապող ճոպանով Սանահին թաղամաս փոխադրվեց նախորդ օրը Ճոճկան գյուղում՝ աղջկա տանը մահացած 89-ամյա կնոջ դին։ Նա հուղարկավորվելու է Սանահինի գերեզմանատանը, որը գտնվում է Ալավերդու Կամչատկա կոչվող հատվածում։
Ալիք Մեդիան առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնա այս եւ նման դեպքերին։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։