Փետրվարից ի վեր Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են գերիների առաջին փոխանակումը։ Այս մասին նախ հայտնել է Ռուսաստանին պաշտպանության նախարարությունը, ապա նաեւ հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ փոխանակումը կատարվել է Արաբական Միացիալ Էմիրությունների միջնորդությամբ՝ 75-ը 75-ի դիմաց սկզբուքով։
Ուկրաինայի ռազմագերիների բուժման համակարգող շտաբն էլ հայտնել է, որ Ուկրաինան վերադարձրել է պատերազմում զոհված 212 զինծառայողի մարմիններ։ Խոսքը զինծառայողների մասին է, որոնք մասնակցել են ռազմական գործողություններին Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի եւ Խարկովի ուղղություններում։