ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ընթացիկ շաբաթվա մեջ ստորագրել նոր հրամանագիր, որը թույլ կտա փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե այն հատող անօրինական ներգաղթյալների թիվը գերազանցի որոշակի սահմանը։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
Աղբյուրների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը կարող է հրամանագիրը ստորագրել արդեն երեքշաբթի օրը, սակայն ցանկացած պահի այդ ժամկետը կարող է փոխվել։ Պարբերականը նշում է, որ եթե Բայդենը ստորագրի նման հրամանագիր, ապա կկարողանա միգրանտների հոսքը սահմանափակող միջոցներ կիրառել։
Ըստ պարբերականի Վաշինգտոնում որպես սահամնահատումների վերջնական շեմ դիտարկում են օրեկան 4 հազարը, սակայն եթե այս շաեմը հատվի ապա ԱՄՆ սահմանը կփակվի։
Politico-ն նշում է, որ Սպիտակ տունը վաղուց է ձգտում վերահամակարգել իր հակամիգրացիոն քաղաքականությունը, սակայն փորձագետները վստահություն են հայտնում, որ Բայդենի նոր քաղաքականությունը չի կարողանա զգալի ազդեցություն ունենալ սահմանին տիրող իրավիճակի վրա եւ օգնել ներգաղթյակների հոսքի կառավարման հարցում։
«Ինչպես նախկինում նշել ենք, ԱՄՆ վարչակազմը շարունակում է ուսումնասիրել քաղաքականության տարբերակները, եւ մենք նախկինի պես մտադիր ենք քայլեր ձեռնարկել մեր չաշխատող ներգաղթի համակարգը շտկելու համար»,- պարբերականին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Անջելո Ֆերնանդես Էրնանդեսը։
Միգրացիոն ճգնաժամը դարձել է ԱՄՆ-ում ընթացիկ նախընտրական արշավի առանցքային հարցերից մեկը։