Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երեւանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այս մասին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հուսով ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Սա ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցների, առաջին հերթին ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Միեւնույն ժամանակ, Տասմագամբետովը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայկական կողմը զգալիորեն կրճատել է իր մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին։
«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են: Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջությամբ»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։