Կրեմլը պնդում է, որ ուկրաինական Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների Կիեւի ներկայացրած տարբերակը «ապատեղեկատվություն եւ սուտ է»։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայտնի է, որ Կիեւի ռեժիմը չի խորշում ցանկացած տեղեկատվական կեղծիք կամ ապատեղեկատվություն պարունակող տեղեկատվական գործողություն իրականացնելուց: Հիշում ենք նաեւ Բուչայում կազմակերպված տեղեկատվական գործողությունը․ այդպես էր, որ կար, դա ուղղակի բեմականացված էր, բացարձակ ապատեղեկատվություն, սուտ»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 31-ին Կիեւի շրջանից ռուսական բանակի հեռանալուց հետո, երբ ուկրաինական բանակը զբաղեցրել էր մայրաքաղաքի հարակից Բուչա քաղաքը այնտեղ հայտնաբերել էին մահապտժի ենթարկված քաղաքացիների դիեր։
Մոսկվան հերքեց Կիեւի հայտարարություններն ու ներկայացրած կադրերը որակեց որպես մոնտաժային աշխատանք, որը նպատակուղված էր Ռուսաստանին վարկաբեկելուն։