Թուրքիան ցանկանում է միանալ «BRICS» (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) տնտեսական ինտեգրացիոն կառույցին։ Այս մասին հայտարարել է այցով Չինաստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքերով այս հարցը կքննարկվի Նիժնի Նովգորոդում միության նախարարների հանդիպման ժամանակ։
«Իհարկե, մենք կցանկանայինք դառնալ BRICS-ի անդամ, տեսնենք, թե ինչի կարող ենք հասնել այս տարի»,- ասել է նախարարը, որը մեջբերում է South China Morning Post-ը։
Պարբերականը նշում է, որ Ֆիդանը Պեկինում միջոցառման ժամանակ նաեւ հայտարարել է, որ ակնկալում է մասնակցել Ռուսաստանում BRICS-ի նախարարների հանդիպմանը։
Սպասվում է, որ այս հանդիպման օրակարգային թեմաներից մեկը կլինի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ BRICS-ին միանալու հնարավորությունը, գրում է պարբերականը։