Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչի եւ պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակիի (նստավայրը՝ ք. Թեհրան) հետ քննարկել է երկու երկրների միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության տեքստում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Սերբիայի կառավարությունների միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ:
Քննարկվել են նաեւ ԶՈՒ բարեփոխումներին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: