ԱՄՆ-ն այժմ թշնամական երկիր է Ռուսաստանի համար, ինչպես Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի համար։ Նման հայտարարություն ճեպազրույցի ժամանակ արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար ԱՄՆ նախկին հետախույզ Սքոթ Ռիտերին երկրից դուրս թողնելուց Պետդեպարտամենտի մերժումը։
Պեսկովը նշել է, որ հետախուզական ծառայության նախկին աշխատակիցները կարող են ենթարկվել ճանապարհորդության սահմանափակումների, «հատկապես թշնամական երկիր»։
«Հիմա մենք նրանց համար թշնամի երկիր ենք, ինչպես նրանք են մեզ համար»,-ասել է Պեսկովը։