Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի դադարեցնեի Գազայում ընթացող ռազմական գործողությունները անձնական քաղաքական պատճառներով։
Time ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նախագահին հիշեցրել են, որ Իսրայելի բնակչության զգալի մասը կարծում է, որ Նեթանյահուն ռազմական գործողությունները շարունակում է՝ հանուն «քաղաքական ինքնապահպանման»։
Բայդենը սկզբում հրաժարվել է մեկնաբանություն հնչեցնել թեմայի շուրջ, սակայն հետո նշել է, որ «մարդիկ բոլոր հիմքերն ունեն նման եզրակացություններ անելու համար»։
ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի հետ տարաձայնություններ ունի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը «Երկու պետություն» սկզբունքի շրջանակներում լուծելու հարցում։
«Անհրաժեշտ է անցում կատարել «Երկու պետության» լուծմանը։ Եվ սա իմ ու նեթանյահուի ամենամեծ անհամաձայնությունն է»,-ասել է Բայդենը։