Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ։
Կհեռանա՞ Ռուսաստանը Կովկասից
Ի՞նչն էր Փաշինյանի գլխավոր սխալը։ Ինքը մտածեց, որ քանի որ Ռուսաստանի բլիցկրիկը ձախողվեց, Ռուսաստանը թուլացած է, վաղ թե ուշ հեռանալու է Կովկասից։ Դա, ասեմ, սկսնակ քաղաքական վերլուծաբանի եզրակացություն էր, դիլետանտի եզրակացություն էր։ Եվ ինքը որոշեց, որ ժամանակն է վերակողմնորոշվել դեպի Արեւմուտք։ Այ, էդ որոշման մեջ ինքը մնացել էր Ֆուկույամայի, ինքը Ֆուկույամա էլ չի կարդացել, բայց Ֆուկույամայի տարածված էդ ․․․
-Թերագնահատում եք մեր վարչապետին։
Հլը մի բան էլ ավել եմ գնահատում, հետո կհասկանաք։ Ինքը դա չի կարդացել, բայց մտածել է՝ դե Արեւմուտքը հզոր ա, իր ամբողջ շրջապատը դրա մասին է խոսում, որ Ռուսաստանն արդեն պրծած ա, հեսա գնում ա, փլվում ա…