ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է, Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն տվող օրինագծին, որը կաորղ է կիրառվել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների դեմ հարուցված գործերը քննելու դեպքում։
Փաստաթղթին աջակցել է 247 կոնգրեսական՝ 205 հանրապետական և 42 դեմոկրատ։ Նախաձեռնությանը դեմ են արտահայտվել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության 155 ներկայացուցիչներ։
Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները կարող են պատժամիջոցներ կիրառել այն ՄՔԴ այն ներկայացուցիչների դեմ, ովքեր ներգրավված են ԱՄՆ-ի եւ դաշնակից երկրների քաղաքացիների քրեական հետապնդման մեջ: Նման անձանց, այդ թվում՝ ՄՔԴ-ի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառումը կարող է ենթադրել Միացյալ Նահանգներ մուտքի արգելքը, ԱՄՆ մուտքի արտոնագրերից զրկումը և ամերիկյան անշարժ գույքի հոտ կապ ունեցող գործարքներով զբաղվելը:
Հանրապետական կոնգրեսականները օրինագիծը Կոնգրեսի քննարկմանն էին ներկայացրել, երբ մայիսին ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը պահանջել էր կալանավորել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների հետ միասին:
Ենթադրվում է, որ ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը չի անցնի դեմոկրատ մեծամասնություն ունեցող Սենատում։
NBC News-ը նշում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄՔԴ դատախազի պահանջներն անվանել է «վրդովեցուցիչ», այնուամենայնիվ նրա վարչակազմից արդեն հայտարարել են, որ դեմ է մատժամիջոցներ նախատեսող փաստաթղթին։