Հունգարիայի արտգործնախարար Պյոտր Սիյարտոն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանցիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական ֆոնդի ֆինանսական աջակցությունը բացի Հայաստանից պետք է ուղղված լինի նաեւ Ադրբեջանին։
«Մենք կարծում ենք, որ նույն օգնությունը պետք է ցուցաբերվի նաեւ Ադրբեջանին»,-ասել է հունգարացի դիվանագետը։
Այս մասին Սիյարտոն ասել է Եվրոպական խորհրդում Հունգարիայի նախագահության մասին հեռանկարների շուրջ հայտարարության համատեքստում։
«Հիմնական խնդիրը, որի վրա Հունգարիան աշխատելու է որպես Եվրամիության խորհրդի նախագահ, լինելու է խաղաղության նախաձեռնություններին աջակցությունը եւ պետությունների միջեւ համագործակցությունը»,-ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը։