Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսին։
ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարը կարճատեւ զրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հետ։ Տեքստում չի հստակեցվում, թե ինչի շուրջ է եղել նախագահի հետ զրույցը։