Ջորջ Մեյսոնի համալսարանի Ջիմի եւ Ռոզալին Քարթերների անվան Խաղաղության եւ Կոնֆլիկտների լուծման դպրոցը ընդունում է հայտեր կոնֆլիկտների կարգավորման եւ մեդիագրագիտության թեմայով երկօրյա վերապատրաստման ծրագրի համար:
Թրեյնինգը ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող եւ Քարթերների անվան Խաղաղության եւ Կոնֆլիկտների լուծման դպրոցի կողմից իրականացվող «Տարածաշրջանային կայունության եւ խաղաղության խթանում» ծրագրի մի մասն է։
Ծրագիրը նպատակն է զինել երիտասարդներին հակամարտությունները արդյունավետ կառավարելու եւ լուծելու հիմնական հմտություններով՝ միաժամանակ բարձրացնելով նրանց մեդիագրագիտությունը:
Ինտերակտիվ թրեյնինգի եւ փորձագետների կողմից ղեկավարվող քննարկումների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ եւ հմտություններ՝ փոփոխության ակտիվ դերակատարներ դառնալու համար:
Դիմումների վերջնաժամկետն է՝ հունիսի 23-ը։