Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղը եւ այսպես կչված Արեւելյան Զանգեզուրը կդառնան աշխարհի ամենազարգացած շրջաններից մեկը։ Այս մասին նա հայտարարել է Թյուքական երկրների խորհրդարանական ասամբլեայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարաշքներում արդեն բնակվում են յոթ հազար փախստականներ, Ալիեւը ընդգծել է, որ մինչեւ տարվա վերջ այդ թիվը կհասնի առնվազն 20 հազարի։
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ պատերազմից հետո «վերականգվել է չորս քաղաք եւ չորս գյուղ, որտեղ վերադարձել են տեղահանվածները»։
Ալիեւը նաեւ հիշեցրել է, որ հաջորդ ամիս Շուշիում անցկացվելու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում հիմնական ուշադրությունը կհրավիրվի տրանսպորտային կապի վրա։
«Ուշադրության կենտրոնում են Միջին միջանցքի շահագործուման մեկնարկի եւ բեռնափոխադրումների ավելացման հարցերը։ Այստեղ համագործակցում են Թյուրքական պետությունների կազմակերպության բոլոր անդամ երկրները։ Կարծում եմ, որ ներկա պահին աշխարհում Միջին միջանցքի ներուժի շատ մեծ պահանջ կա»,-ասել է Ալիեւը։