Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար ԱՄՆ-ն հայտարարել է մի քանի տասնյակ մարդկանց նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու մտադրության մասին։ Սահմանափակող միջոցառումները կընդգրկեն երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներին, մի շարք օրենսդիրների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ Վաշինգտոնը հուսով է, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն իրենց որոշումները։ Եթե դա տեղի չունենա, ապա ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, ընդգծել է Միլլերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ՝ կապված այնտեղ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման հետ, որն վրացական ընդդիմությունն անվանում է օտարերկրյա գործակալների մասին ռուսական ռեպրեսիվ օրենքի պատճեն։
Եվրամիության երկրների մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել չեղարկել Վրաստանի՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը եւ հրաժարվել Թբիլիսիի հետ առանց վիզայի ռեժիմից փաստաթղթի ստորագրումից հետո։
Հունիսի 3-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է վիճահարույց օրենքը, որի վրա ավելի վաղ վետո էր դրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Արդեն օգոստոսին այս օրենքը պարտավորեցնում է ԶԼՄ-ներին եւ հասարակական կազմակերպություններին, որոնք, 2023 թվականի տվյալներով, ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստացել են դրսից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություններ։