Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ անդամ երկրներին առաջարկել է փաստացի բանակցություններ սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ՝ համայնքին միանալու վերաբերյալ: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Անա Պիզոներոն։
«ԵՄ դեսպանների հանդիպման օրակարգում ընդգրկվել է Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու հարցը։ Մենք կարծում ենք, որ այս հարցը փակված է։ Մենք թարմացված տեղեկատվություն ենք տրամադրել անդամ երկրներին, որ կարծում ենք, որ Ուկրաինան եւ Մոլդովան կատարել են բոլոր պայմանները: Որոշումն այժմ անդամ երկրների ձեռքում է»,- ասել է Պիզոներոն։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Financial Times-ը հղում կատարելով քննարկումներին ծանոթ երեք աղբյուրներից ստացված տեղեկություններին գրել էր, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է տալ իր համաձայնությունը Ուկրաինայի եւ Մոլդովայի ԵՄ-ին միանալու շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Պարբերականին աղբյուրները նաեւ նշել էին, որ Եվրահանձնաժողովը այս կերպ փորձում է շտապել՝ մինչ ռոտացիոն սկզբունքով Հունգարիայի ԵՄ նախագահության ստնաձնումը, որի ղեկավարությունը հաճախ է տորպեդահարում Կիեւին ԵՄ-ից օգնության տրամադրման հետ կապված քննարկումները։